չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից. Դավիթ Հարությունյան

Երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից. Դավիթ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա շեշտեց, որ այսօր պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ է, այլ պայքարը վարչապետի եւ Սահմանադրության միջեւ է.

«Ուղղակի Նիկոլը մտահոգ է, որ Սահմանադրական դատարանը կարող է բռնել Սահմանադրության կողմը»։

Հարությունյանի խոսքով՝ երկրի պետականությունը կվերանա այն պահին, երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանը վեր է Սահմանադրությունից:

  • Կիսվել: