երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է․ Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ որոշման մասին

Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է․ Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ որոշման մասին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝  դա ինքնին դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ դատավորը հանդիպում է միջնորդող անձի հետ եւ դրա մասին չի հրապարակում:

«Դա վարքագծի կանոնների, գուցե կարգապահական կանոնների խախտում է, բայց դա  շատ փոքր խախտում է: Խնդիրն այն է, որ մենք կանատես եղանք, որ նշված երկու սուբյեկտները միմյանց միջեւ տարեկան շահույթ են բաշխում, իրենց աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում եւ միասին մեկ դատավարության մեջ են մասնակցում՝ նշելով, որ չի կարող ստեղծվել այլ դատարան: Իսկ շահույթի բաշխումը հրապարակային են արել»,-ասաց նա:

 Դավիթ Հարությունյանը նկատեց, որ մինչ օրս իրեն մեղսագրվող ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել։

 

  • Կիսվել: