ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երկխոսություն ենք վարում՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Երկխոսություն ենք վարում՝ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմից հետո այժմ մենք երկխոսություն ենք վարում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ։ Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նա նշել է, որ, բացի իրենց ջանքերից, ՛՛վստահության միջոցների մշակման հաջողությունը կախված է նաև իշխանությունների հանձնառությունից՛՛:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն անդրադարձել է նաև հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործում ստանձնած պարտավորություններին: Նա, մասնավորապես, նշել է․ ՛՛Կառավարությունները գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին և վճռականորեն աջակցում է անդամ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՛՛։

  • Կիսվել: