չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը. Զուրաբյան

«Հայ Ազգային Կոնգրես»-ը քարոզարշավի 6-րդ օրն անցկացրել է Շիրակի մարզում:

Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգեսի անդամների ու համակիրների հանդիպումը՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց. «Պատկերացնում եք պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու համար, բայց մոտ 10 տարի դա չի սարքում: Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին. էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»:

Նա նաև վստահեցրեց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև «երկիր կառավարելը կրկես ու թամաշա չէ, լուրջ արվեստ է, և այդ արվեստի տիրապետող մարդիկ պետք է կարողանան երկիրը ղեկավարել ու երկրի անվտանգության հարցը լուծել»:

  • Կիսվել: