կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Երևանի քաղաքապետը դժգոհել է կանգառասրահների վիճակից

Երևանի քաղաքապետը դժգոհել է կանգառասրահների վիճակից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր իր դժգոհությունն է հայտնել կանգառասրահների վիճակից:

«Մեր կանգառասրահները շատ վատ վիճակում են գտնվում, դրանք բարոյապես մաշվել են: Ինձ համար մի քիչ անհասկանալի է այդ կանգառասրահների շահագործումը: Եթե չեմ սխալվում, 2022 թվականի բյուջեում մենք 25 միլիոն դրամի շրջանակում գումար էինք հատկացրել, որ նոր կանգառասրահներ դրվեն: Կշարժվենք այն ուղղությամբ, որ վարչական շրջաններով փոփոխություն անենք՝ համալիր լուծում լինի: Այնպես, ինչպես լուսավորությունն ենք անում, վերցնում ենք մի վարչական շրջան ու լուսավորությունը փոխում», - ասել է նա քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: 

  • Կիսվել: