երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան

Մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ բռնության դեպքեր ունենք. Հրաչյա Սարգսյան

Նախորդ շաբաթ արձանագրվել է կծվածության 75 դեպք, որից տեր ունեցող շների դեպքերը 30 է, իսկ անհայտ, թափառող շներից կծվածության դեպքերի թիվը՝ 42 , մյուս երեքը կատուներն են կծել»: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնեցին, որ Երևանի ստորաբաժանման թեժ գծին նախորդ շաբաթ գրանցվել էր 8 ահազանգ, որոնց տրվել է ընթացք և շաբաթվա ընթացքում արտառոց դեպքեր չեն գրանցվել:

Երևանի Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերադարձավ նախորդ զեկույցին և, անդրադառնալով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի  գործունեությանը, ասաց. «Քանի որ խոսքը գնաց շների մասին, ապա, հարգելի ոստիկաններ, խնդրում եմ մեր ՀՈԱԿ-ի հետ սերտ աշխատեք, քանի որ քաղաքացիները մեր ՀՈԱԿ-ի աշխատակիցներին տարբեր հայհոյանքներ են ուղղում, նույնիսկ ֆիզիկական բռնության դեպքեր ունենք»,-հայտնեց Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: