չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երեկ վերջնականապես ՀՀ նախընտրական իրավիճակը պարզաբանվել է Սյունիքի մարզի մեր փառահեղ նախընտրական քարոզչությունից հետո․ Փաշինյան

Երեկ վերջնականապես ՀՀ նախընտրական իրավիճակը պարզաբանվել է Սյունիքի մարզի մեր փառահեղ նախընտրական քարոզչությունից հետո․ Փաշինյան

Երեկ վերջնականապես և անշրջելիորեն ՀՀ նախընտրական իրավիճակը պարզաբանվել է Սյունիքի մարզի մեր փառահեղ նախընտրական քարոզչությունից հետո։ Այս մասին այսօր Վայոց Ձորում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության տարբեր մարզերից մենք ստանում ենք ուրախության արձագանքներ։ Ինչո՞ւ է ամբողջ հանրապետությունն այդպես բուռն արձագանքել Սյունիքի մարզի մեր քարոզարշավին, որովհետև էս 7 ամսվա ընթացքում որոշ մարդիկ տպավորություն են ստեղծել, թե Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին։ Ինչ-որ Լեռնահայաստանի մասին են խոսում, սեպարատիստական ակնարկներ են անում։ Եվ երեկ երևաց, որ այդ մարդիկ լուսանցքային մարդիկ են։ Այդ մարդկանց և երազախաբություն է սպասվում, և գելափախաբություն։

Ես այսօր իրենց վերջին մարդասիրական առաջարկն եմ անում։ Քանի որ Գորիսում, Մեղրիում խոստացել եմ, որ որոշ պաշտոնյաների տեղի ժողովուրդը տեսնելու են ասֆալտին փռված, և դա իմ անձնական հանձնառությունն է, որպես բարի կամքի դրսևորում, այսօր իրենց առաջարկում եմ, ասում եմ՝ գնացեք իմ ցույց տված կոորդինատներում պառկեք ասֆալտի վրա, սելֆի արեք և ձեր պաշտոնական էջերում դրեք։ Սա համարենք այսպես լուծում։ Շտապեք, որովհետև ժամանակը սահմանափակ է, որովհետև կարող է չհասցնեք դա անել»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: