ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երբ ասում եմ՝ կրակին յուղ չլցնել, նկատի ունեմ շատ ավելի մեծ մասշտաբի կրակներ, քան ինչ-որ Ալիևը․ Եղոյան

Երբ ասում եմ՝ կրակին յուղ չլցնել, նկատի ունեմ շատ ավելի մեծ մասշտաբի կրակներ, քան ինչ-որ Ալիևը․ Եղոյան

Երբ ասում եմ՝ կրակին յուղ չլցնել, նկատի ունեմ շատ ավելի մեծ մասշտաբի կրակներ, քան ինչ-որ Ալիեւը: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կփոխվեն յուղ չլցնելու իր կոչերը՝ հաշվի առնելով այն, որ Բաքվում խոսում են Սեւանը գրավելու պլանների մասին:

«Ես խոսում եմ լուրջ ուժերի բախումների մասին»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ դա կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ «մեր բերակամների» վրա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ կրթված լինելու մասին հայտարարությունը ըստ նրա՝ հաճոյախոսություն չէ: 

Եղոյանը նշեց, որ քաղաքական գործիչների խոսքերը քաղաքական նպատակներ են հետապնդում:

«Եթե քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործչին, օրինակ, կառուցողական է անվանում, ապա դա չի նշանակում,  որ դա հենց այդպես է: Նա, այդպիսով , կարող է հասնել իր քաղաքական նպատակին: Քաղաքական խոսքը գիտական աշխատություն չէ, որպեսզի այն գրաքննության ենթարկվի»,-հավելեց Եղոյանը:

 

  • Կիսվել: