Եռակողմ հանդիպման ժամանակ մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի լավ արդյունք կլիներ. Քոչարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան երեք լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ բուն պատերազմին, քաղաքական օրակարգի այլ խնդիրների:
Այսպես՝ Քոչարյանը խոսել է Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման մասին՝ նշելով. ՛՛Առանց գերիների հարցը լուծելու որևէ շփում չպետք էր ունենալ: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոմերտ Քոչարյանը՛՛:
Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ այս պահն իշխանությունը չի ասում ռազմագերիների թիվը՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է, Քոչարյանն ասել է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչն է պետական գաղտնիք. ՛՛Ի՞նչ է նշանակում պետական գաղտնիք՝ ումի՞ց, մեր ժողովրդի՞ց, Ադրբեջանը չգիտի՞, թե քանի ռազմագերի ունի իր մոտ: Պետական գաղտնիք համարվում է այն տեղեկությունը, որը չպետք է իմանա թշնամի պետությունը՛՛:
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի՝ սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն ունենալու ենք բոլորից, և սա սկզբունքային հարց է՝ նշելով, որ եռակողմ հանդիպումից առաջ էր պետք ստանալ այդ հարցի լուծումը: ՛՛Նման կարգի հանդիպումները նախօրոք պատրաստվում են, չի կարող պատահի, որ նախօրոք դու չկարողանայիր այդ հարցն օրակարգ բերեիր և լուծումը ստանայիր, բայց մինչև այդ եռակողմ հանդիպումը գերիների հարցը պետք է լուծում ստանար բայց այս մարդիկ այնքան են ծնկած վիճակում, որ չեն կարող խոսել, չեն կարող պայքարել գերիների հարցը լուծելու համար, ինչ-որ բանի համար, իրենք հիմա խնդրելու են, որ տվեք գերիներին, թե չէ դա օգտագործելու են ռևանշիստական ուժերը: Պլինտիսուց ցածր վիճակում ենք հայտնվել, եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն արդար է՛՛,-նշել է նա:
Քոչարյանն անդրրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում: Այս առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ գերիներին պահելով՝ խնդիր են ստեղծում ղարաբաղյան բանակը համալրելու համար:
՛՛Ադրբեջանում ասում են, որ նոյեմբերի 9-ից հետո ով հայտնվել է Ադրբեջանում, ռազմագերու կարգավիճակ չեն կարող ունենալ: Միևնույն ժամանակ, Ալիևը ճնշման տակ է, քանի որ գերիների մասով աշխարհում կա միասնական մոտեցում, սակայն պահում է հատուկ նպատակով՝ Ղարաբաղի անվտանգության հարցը ճնշման տակ պահելու համար՛՛,-նշել է նա:
Քոչարյանը նաև հավելել է, որ Ադրբեջանը նույնիսկ եթե այս գերիներին տա, ուրիշ գերիների է վերցնելու և տալու է այն ժամանակ, երբ մեր իշխանությունը վստահեցնի իրենց, որ այլևս այստեղից որևէ զինվորական Ղարաբաղ չի ուղարկելու: ՛՛Գինը սա է լինելու, և մեր իշխանությունը դա տալու է, որովհետև քթներից բռնած տանում են՛՛,-ասել է Քոչարյանը:
Նա խոսել է նաև Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման մասին՝ նշելով, որ այն չի կարող եռակողմ համարել, այլ ավելի շուտ 2/4 հանդիպում է: ՛՛Մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի լավ արդյունք կլիներ, գոնե խորհրդավորության ինչ-որ բան կլիներ՛՛,-ասել է Քոչարյանը: