Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում․ Անդրանիկ Քոչարյան
«Առավոտյան Արծվիկ Մինասյանը մեզ մեղադրեց մանդատները վայր չդնելու մեջ: Բնական հարց է առաջանում՝ մենք չենք դնում, բա դուք ինչո՞ւ չեք դնում, որքան մենք ենք իշխանություն, այնքան էլ դուք»: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինս նկատեց՝ շուտով անցան արդեն սրբազան շարժման, սրբազանը, որը դարձավ սրբազան շարժման Լաոի կերպարը և սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում. «Հիմա սկսվեց դահլիճային հանդիպումները մյուս սրբերի հետ, մշակությաին գործիչների սուրբ հավաք, հետո պահեստազորի սպաների սուրբ հավաք, այնտեղ էր նաև սուրբ Վիտալի Բալասանյանը, որը մասնակից էր Արցախի հայաթափմանը»:
Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ այսօր էլ հոգևորականը հանդիպում է ունեցել Արցախը լուծարած քաղաքական իշխանության հետ և առանց ամոթի այդ քաղաքական իշխանությունը խոսել է օրակարգի մասին: