«Հայաստանը շագրենու կաշվի պես փոքրանում է». Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, թե ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության ու քաղաքացիների անվտանգությունը․ «Միայն Հայաստանում է, որտեղ իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահելն է և սեփական անվանգության խնդիրը լուծելը»,- ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը շագրենու կաշվի պես փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի, հակապետական պայմանագրերի, երբեմն էլ՝ հանցավոր անգործության հետևանքով։