չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրենին

ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրենին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (WB) գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել համաշխարհային բանկին՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի բարեփոխումներին աջակցության և դրա զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի համար։

Իր հերթին պարոն Վահբան արդյունավետ և արդյունքահեն է գնահատել կողմերի համագործակցությունը և շնորհակալություն հայտնել նախարարին իրականացվող ծրագրերի շրջանակում սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հարցերի լայն շրջանակի։

Մասնավորապես քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։

Դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կառավարության որոշման նախագիծը 2024 թվականի մայիսի 2-ի Կառավարության նիստին հավանության է արժանացել:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնման և համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։

Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վտանգավոր նյութերի և թափոնների ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն այս ուղղությամբ ևս ակտիվ համագործակցելու նպատակով։

Возможно, это изображение 3 человека

  • Կիսվել: