հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց 2 հոգի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց 2 հոգի

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ հոնվարի 29-ի նիստում խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց 2 հոգի:

Առաջադրվել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր նախագահ է ընտրում:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների, հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ էր ընկել եւ ինքն է դիմում գրել։

  • Կիսվել: