չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանն ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Քվեարկության արդյունքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, որը որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից:

Քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1223-Ա որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ, և հաստատվել բուհի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը:

 

  • Կիսվել: