հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանը մտադիր է ստորագրել Եվրոպայի խորհրդի սերիալների համատեղ արտադրության մասին կոնվենցիան

Հայաստանը մտադիր է ստորագրել Եվրոպայի խորհրդի սերիալների համատեղ արտադրության մասին կոնվենցիան

Հավանություն է տրվել Եվրոպայի խորհրդի «Սերիալների ձևաչափով աուդիովիզուալ տեսալսողական աշխատանքների համատեղ արտադրության մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Կոնվենցիայի ստորագրումը Հայաստանին հնարավորություն կտա խորացնել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ աուդիովիզուալ ոլորտում համագործակցությունը։ Սա կնպաստի միջազգային նախագծերին հայ արտադրողների մասնակցությանը, կընդլայնի հայկական հեռուստասերիալների արտադրության ու միջազգային շուկաներում դրանց տարածման հնարավորությունները, ինչպես նաև կբարձրացնի հայրենական մեդիաարտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։

Այս պահին կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի խորհրդի 11 անդամ պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան և Միացյալ Թագավորությունը։

  • Կիսվել: