հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանում COP17-ի կազմակերպման և անցկացման համար ավելի քան 21,1 մլն դոլար է հատկացվել

Հայաստանում COP17-ի կազմակերպման և անցկացման համար ավելի քան 21,1 մլն դոլար է հատկացվել

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ու անցկացման համար լրացուցիչ 7,6 միլիարդ դրամ (ավելի քան 21,1 միլիոն դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Միջոցները տրամադրվել են Կառավարության պահուստային ֆոնդից։ Դրանք ուղղվելու են միջոցառման անցկացման վայրում «Կապույտ գոտու» կազմակերպչական ծառայությունների ձեռքբերմանը։

  • Կիսվել: