ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵՊԲՀ-ում սկսել են կառուցել «Ուղեղի կենտրոն»

ԵՊԲՀ-ում սկսել են կառուցել «Ուղեղի կենտրոն»

Երևանի պետական բժշկական համակսարանաի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Գիտական բացառիկ լավ լուր՝

սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը

ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։

 

Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ:

 
ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»:

 

Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

 

Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա»:

  • Կիսվել: