ԵՄ-ն ողջունում է ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու ՀՀ-ի և Ադրբեջանի որոշումը. Կլաար
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում գրել է, որ ՛՛ԵՄ-ն ողջունում է Թբիլիսիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՛՛:
Նա անդրադարձել է երեկ Բաքվում անցկացրած իր հանդիպումներին՝ նշելով. ՛՛Հրաշալի հանդիպումներ տեղի ունեցան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում մենք գնահատեցինք խաղաղ պրոցեսի ընթացքը՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: