երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԵՄ-ն լիովին աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Գրիգորյանի ու Հաջիևի հետ

ԵՄ-ն լիովին աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Գրիգորյանի ու Հաջիևի հետ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան գրառմամբ:

՛՛Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին՛՛,-նշել է Կլաարը::

Նա նաև գրել է, որ երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

 

  • Կիսվել: