կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԵՄ անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն առաջիկա գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան։

«ԵՄ-ի կողմից կրկնվում են Ռուսաստանին ուղղված լեգիտիմ պահանջները՝ վերջ տալ հիբրիդային և կիբերնետիկ պատերազմներին, հարգել մարդու, ամենից առաջ՝ Ալեքսեյ Նավալնու իրավունքները, ինչպես նաև՝ իրագործել Մինսկի համաձայնությունները: Կարծում եմ՝ գագաթնաժողովում խոսվելու է այն մասին, որ Եվրամիությունը ցանկանում է զերծ մնալ Ռուսաստանի պես մերձակա հարևանի հետ բախումից, բայց վերջինը կարծես որոշել է իրեն որպես հակառակորդ դիրքավորել, իսկ այդ դեպքում այլ բան չի մնում, քան դրան հակադարձելը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
 
Ըստ նրա՝ առաջիկա գագաթնաժողովում, հավանաբար, քննարկվելու է Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ռուս դիվանագետների արտաքսումը շարունակելու փոխարեն:
Յուրովան կանխատեսել է, որ պատժամիջոցներ սահմանելու հարցում առավել կոշտ կարող են արտահայտվել Չեխիան, Լեհաստանն ու Լատվիան, մինչդեռ Արևմտյան Եվրոպայի պետությունները Ռուսաստանի քայլերին հակված են առավել մեղմ արձագանքել: 
 
ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 24-25-ին, Բրյուսելում:

  • Կիսվել: