Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել․ Արշակ Սրբազան
Եկեղեցին 2000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է, և այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ ևս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում»:
Արշակ Սրբազանը նշեց, որ ցավում է այն հոգևորականների համար, որոնք չեն հասկացել, որ այս արշավը ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ եկեղեցու:
«Ափսոսում եմ, որովհետև ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել և իմ մղձավանջային երազներում անգամ չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխագուշակել»,-նշեց նա:


