երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:
 
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց բարոնուհի Քոքսին մեր երկրի համար դժվար պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ ի նպաստ Հայաստանի անգնահատելի աշխատանք կատարելու համար:
 
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը եւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ:
 
Էդուարդ Աղաջանյանը փաստեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունը, ըստ որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք: Այս հարցում կողմերը կարեւորեցին բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի:

  • Կիսվել: