Ձերբակալվել են «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ. ՀՅԴ ՀԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հայտնում է, որ այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավելի անդամներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ի շենքի մոտից մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը:
Քննչական կոմիտեի շենքի մոտից բերման ենթարկվածները ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու գործի շրջանակներում: