կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը․ ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի նամակը

Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը․ ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչի նամակը

Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։

Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։

Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։ Փաստաթուղթը հասանելի է այստեղ։

  • Կիսվել: