երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
«Դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից». Էրդողան

«Դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և ասել, որ ունեին համագործակցության տարբերակ, որն անվանել են հինգի կամ վեցի հարթակ:

՛՛Ներկայում այս նախագծի հետ կապված դրական ուղերձներ ենք ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել՛՛,-նշել է նա:

Էրդողանն ընդգծել է, որ այս հարցը նախատեսում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

 

 

 

  • Կիսվել: