ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին

Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին

Փետրվարի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին: Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
 
«Դեսպան Բաղդասարյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման, նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:
 
Նախագահ Աունը հաջողություն մաղթեց դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր լիարժեք պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: