երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավորը Արամ Սարգսյանին ֆեյքի գործով կալանավորելու որոշում է կայացրել․ փաստաբան

Դատավորը Արամ Սարգսյանին ֆեյքի գործով կալանավորելու որոշում է կայացրել․ փաստաբան

Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու Արամ Սարգսյանին հայտնի "ֆեյքերի" գործով, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։ 

«Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

- պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
- պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։

Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։

Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը», - նշել է Գալստյանը։

Նշենք, որ այս գործի շրջանակուն  կալանավորված են նաև Ազգաին Ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Նրանց խափանման միջոցը դատարանը, ըստ ամենայնի, կընտրի այսօր: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մեղադրում է Արա Սաղաթելյանին հանցավոր խմբակ ստեղծելու մեջ և այդ խմբի հետ միասին կեղծ օգտատերերի միջոցով իրենց անցանկալի մարդկանց հանդեպ ապատեղեկատվություն, ատելություն, զրպարտություն տարածելու մեջ, օգտագործելով փողոցային բառապաշար:     

  • Կիսվել: