երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դա իշխանությանը ճիշտ այնպիսի նվեր էր, ինչպիսին տրոյական ձին՝ թողնված Տրոյաի պարիսպների տակ. Խաժակյան

Դա իշխանությանը ճիշտ այնպիսի նվեր էր, ինչպիսին տրոյական ձին՝ թողնված Տրոյաի պարիսպների տակ. Խաժակյան

Կայացած քաղաքական համակարգերում իշխանության և ընդդիմության տարբերությունները գաղափարական են, կամ գոնե պայմանավորված են մոտեցումների տարբերությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրել է Երևանի ավագանու Լույս պմբակցությա ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում։ Այդ ուղղությունը իշխանական չէ, բայց միտված է աջակցելու իշխանության գործունեությանը։ Նույնիսկ պայմանականորեն էլ տրամաբանական չի լինի ընդդիմադիր կոչել այդ ուղղությունը, քանի որ այն միտված է իշխանության (իշխանական ուժի) գործունեության աջակցությանը։
Շատերը կարծում են, որ այդ ուղղությունը նվեր է իշխանությանը, քանի որ հռետորաբանությունը նույնական է, իսկ ուղիղ թիրախում ոչ իշխանական ուժերն։

Ես էլ գտնում եմ, որ դա նվեր է իշխանությանը՝ ճիշտ այնպիսի նվեր ինչպիսին տրոյական ձին էր թողնված Տրոյաի պարիսպների տակ։ Իսկ թե ի՞նչ կլինի, երբ իշխանությունը ընդունի այդ նվերը, կարող եք տեսնել պատմության դասագրքերում»:

  • Կիսվել: