- հունիս 25, 2026 19:58
Դավիթ Համբարձումյանի տնային կալանքը վերացվեց․ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։
Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք ու գրավ: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն ասաց. «Ես այդ հանցանքը չեմ գործել, բողոքարկելու ենք դատարնի որոշումը։ Մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Ընտրություններով ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում:
Ես մնալու եմ ակտիվ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։ Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»:


