ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Դա երբեք չի կարող լինել ի վնաս ՀՀ-ի»․ Քոչարյանը՝ ՀՀ և ՌԴ ԶՈւ-երի միջև պայմանավորվածությունների մասին

«Դա երբեք չի կարող լինել ի վնաս ՀՀ-ի»․ Քոչարյանը՝ ՀՀ և ՌԴ ԶՈւ-երի միջև պայմանավորվածությունների մասին

Հիմա թե այս պահի դրությամբ ուր են հասել եւ մեր ու ՌԴ ԶՈՒ միջեւ ինչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչ էր նկատի ունեցել ՀՀ ՊՆ-ն, երբ վերջին ռազմական սրացումներից մեկի ժամանակ օգտագործել էր «Մոսկվայում սպասվելիք բանակցություններից առաջ» արտահայտությունը։

«Կարծում եմ, որ դա երբեք չի կարող լինել ի վնաս ՀՀ-ի։ Ես կարող եմ ասել այն, ինչ ինձ է հայտնի։ Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել է սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը»,- նշեց Քոչարյանը։

Աննա Գրիգորյանն ի պատասխան հիշեցրեց այն փաստաթուղթը, որով Սյունիքի ռազմավարական նշանակության ճանապարհը հանձնվել է թշնամուն։


  • Կիսվել: