ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի և գնանք նոր ընտրության․ Մարությանը սպասում է «Հանրային ձայն»-ի արձագանքին (տեսանյութ)

Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի և գնանք նոր ընտրության․ Մարությանը սպասում է «Հանրային ձայն»-ի արձագանքին (տեսանյութ)

«Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվելու հոկտեմբերի 10-ի նիստին, որպեսզի չապահովվի քվորում, նիստը տապալվի, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ավագանու ընտրությունների»:

Մարությանը նաև ասաց, որ մամուլից տեղեկացել է՝ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովի, ուստի մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը։

«Եթե «Հանրային ձայն» կուսակցության անգամ մեկ անդամը ներկա լինի նիստին, նույնիսկ եթե չքվերակի, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չգնա նիստին, ապա այն չի ունենա քվորում, չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: