հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից․ Պեսկով

Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից․ Պեսկով

Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

«Չէինք ցանկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր: Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ ընդհանրությունները միավորելու են հավերժ»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: