կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Cham Wings ավիաընկերությունը Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթեր կիրականացնի

Cham Wings ավիաընկերությունը Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթեր կիրականացնի

Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

  • Կիսվել: