երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր խոսքի ավարտին հուզվել է (տեսանյութ)

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր խոսքի ավարտին հուզվել է (տեսանյութ)

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության բանաձևը: Լրագրող Հայկարամ Նահապետյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվել է իր խոսքի ավարտին։

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել էր. «Հիրավի պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»:

Նշենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ մի քանի սենատորներ վետո էին դրել՝ արգելափակելով դրա քննարկումը Սենատում: Այսօր, սակայն, Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

 

  • Կիսվել: