կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բորելն ու Բայրամովը քննարկել են Պրահայում անցկացված քառակողմ հանդիպման արդյունքները

Բորելն ու Բայրամովը քննարկել են Պրահայում անցկացված քառակողմ հանդիպման արդյունքները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման արդյունքները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշում է, որ Բորելը Բայրամովին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին, բարձր է գնահատել Պրահայի հանդիպման արդյունքները, ընդգծել է ԵՄ հավատարմությունը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարը պատմել է Պրահայի հանդիպումից ակնկալիքների մասին՝ տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու եւ մոտ ապագայում Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքներ սկսելու կարեւորության առումով։

 

  • Կիսվել: