Հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԵՄ դիվանագիտության ղեկավարը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ:
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ այս առնչությամբ ասված է. «Այցն ընդգծում է Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխգործակցության և երկխոսության կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող դինամիկայի ֆոնին։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա»,:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալասը նշել էր, որ Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է: Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ թափը: ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնորն ենք՝ հայտարարել էր Կալասը։


