երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու «պողպատյա» հեղափոխության ու ՀՀ քաղաքացու հաղթանակը». Փաշինյան

Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու «պողպատյա» հեղափոխության ու ՀՀ քաղաքացու հաղթանակը». Փաշինյան

Մենք պետք է գնանք ընտրատեղամասեր ու ցույց տանք, թե ով է ժեխն այս հանրապետությունում։ Այս մասին այսօր Ճամբարակում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է բոլոր ժեխերին ցույց տանք իրենց տեղը ու դա պետք է անի ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին», - ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե զինվորը պետք է լինի պրոֆեսիոնալ։

«Ոնց որ պատգամավորն է պատգամավոր, այնպես էլ զինվորը պետք է լինի զինվոր», - ասաց նա։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ երկիրը հզորանա։

«Այս օրակարգի համար դուք պետք է գնաք ընտրատեղամաս ու վերցնեք համար 3 քվեաթերթիկը։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու «պողպատյա» հեղափոխության ու ՀՀ քաղաքացու հաղթանակը», - ասաց նա։

  • Կիսվել: