կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է. Վարդևանյան

ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է. Վարդևանյան

Այսօր տեղի ունեցած ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը` զարհուրելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

՛՛Խստորեն դատապարտում ենք այդ ապօրինությունը և արձանագրում՝ նշվածը իշխանություն հանդիսացող ուժի ատելության խոսքի և թշնամանքի տարածման ուղիղ արդյունքն է: Հատուկ ընդգծում եմ նաև, որ տեղի ունեցածը իրավապահների անգործության հետևանքն է՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև:

  • Կիսվել: