Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը. Ռուստամ Բաքոյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին՝ Եզդիների ցեղասպանությունը ճանաչելու համար:
Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Շնորհակալություն Բելգիա!
Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձեւում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու եւ երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին:
Միաձայն ընդունված բանաձեւում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը՛՛: