հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան։ Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

  • Կիսվել: