կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ռազմական օբյեկտներին հարվածելու փորձի մեջ

Լուկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ռազմական օբյեկտներին հարվածելու փորձի մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին Բելառուսի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։

Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ հրթիռակոծման փորձը ձեռնարկվել է մի քանի օր առաջ, սակայն բոլոր հրթիռները որսվել են։
 
«Մեզ սադրում են… Երեք օր առաջ, կարող է մի փոքր ավելի շատ, Ուկրաինայի տարածքից փորձել են հարված հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Բայց, փառք Աստծո, «Панцирь» տեսակի հակաօդային համալիրներով հաջողվեց որսալ բոլոր հրթիռները, որոնք արձակվել էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից»,- Անկախության տոնի առթիվ հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։ Իր խոսքերին նա որևէ ապացույց չի ներկայացրել։
 
Լուկաշենկոն նշել է, որ բելառուսցի զինվորականներին հրամայել է «նշանառության տակ վերցնել» Մինսկի հակառակորդների մայրաքաղաքների որոշումների կայացման կենտրոնները։ Նա զգուշացրել է, որ եթե նրանք փորձեն հարվածել Գոմելին, Մոզիրի նավթավերամշակման գործարանին, Լունինեցի կամ Բրեստի օդակայաններին, «անմիջապես պատասխան կհասցվի»։
 
 

  • Կիսվել: