Մոնթե Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում
Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում, երթևեկության անվտանգությունն ապահովելու և հետիոտների կողմից երթևեկելի մասն անվտանգ հատելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 5-ից կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ:



