երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ

Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ

Մենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ ուղղակի ազդեցությունը ենթադրում է սպառողների համար գազի սակագնի անմիջական՝ 10%-ով բարձրացում։ «Բացի այդ, առկա է ավտոլցակայանների գործոնն ու էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ գնաճը կկազմի 0,6%։ Դրանից զատ, հարակից ճյուղերում արտադրության վերջնական արժեքը կարող է աճել 0,1-0,2%-ով»,- հավելել է նա։

Գալստյանը նկատել է, որ գազի ապագա գնի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ուստի այս հարցի շուրջ որևէ կոնկրետ սցենար մշակելը վաղաժամ է։

  • Կիսվել: