ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենը Փաշինյանին չի հրավիրել ԱՄՆ. Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ․ Սուրեն Սարգսյան

Բայդենը Փաշինյանին չի հրավիրել ԱՄՆ. Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն լուրերին, համաձայն որոնց Նիկոլ Փաշինյանը Ջո Բայդենից հրավեր է ստացել և առաջիկա օրերին ԱՄՆ է մեկնելու։ 

«Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը.

Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:

Մի քանի բան պարզաբանեմ:

Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:

Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողովի է հրավիրել:

Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:

Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:

Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»:

  • Կիսվել: