կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փառք Աստծո, այն երբեք օրակարգում չի եղել. Էրդողանը՝ Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման մասին

Փառք Աստծո, այն երբեք օրակարգում չի եղել. Էրդողանը՝ Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, տեղեկացնում է Ahval-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նրանց հանդիպմանը քննարկվե՞լ է նախագահ Բայդենի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Էրդողանը նշել է. ՛՛Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել'': 

Հիշեցնենք, որ մինչ հանդիպման մեկնելը Էրդողանն ասել էր. ՛՛Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը՛՛:

  • Կիսվել: