հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ․ Կոնջորյան

Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ․ Կոնջորյան

Ընդդիմության ներսում կան տարաձայնություններ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

 «Հետևաբար մենք ապահովել ենք նվազագույն անհրաժեշտ ձայների քանակը, որ Սաղաթելյանն ընտրվեր: Եվ ինչ ենք հաշվի առել՝ նվազագույն շեմ ասելով: Քանի որ Սաղաթելյանը երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն էր, ապա դա նշանակում է, որ պետք է քվեարկությանը մասնակցեր ընդդիմության 34 պատգամավոր: Ըստ այդմ՝ մենք նախատեսել էինք ձայների այնպիսի բաշխվածություն ապահովել, որ լրացվի բացը և Սաղաթելյանն ընտրվի: Սակայն ընդդիմության 34 պատգամավորներից մեկը, որը եղել է ազատության մեջ, մասնակցել է քննարկումներին, իսկ այսօր չմասնակցեց ձեր միասնական թեկնածուի ընտրության քվեարկությանը»,-ասաց Կոնջորյանը:

Նա հավեկեց, որ որոշ ընդդիմադիրներ դեմ են քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը կամ անվավեր դարձրել քվեաթերթը։

  • Կիսվել: