երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան

Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների բողոքները՝ իրենց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նախ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին տրամադրվել է փաստաթղթերի թարգմանություն, որը նրանց մի մասը պահանջել էր նախորդ դատական նիստի ժամանակ։

Բոլոր փաստաբանները (բացառությամբ Արայիկ Հարությունյանի պաշտպանի, որը հանդես է եկել պաշտպանյալին արդարացնելու միջնորդությամբ) դատարանին խնդրել են հետաձգել դատական նիստը՝ ելույթներին նախապատրաստվելու համար:

Ինչպես հաղորդվում է՝ Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» Արցախի նախկին նախագահին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ համաձայն է պաշտպանի ներկայացրած դիրքորոշմանը։

Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

 

  • Կիսվել: