Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են․ Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ռիա Նովոստիի հետ զրույցում ասել է, որ իր հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են։
«Ես մեղավոր չեմ և չեմ վախենում հետևանքներից»,-հավելել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: