երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բանակն ինքը պետք է մերժի առաջնահերթ նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Սեյրան Օհանյան

Բանակն ինքը պետք է մերժի առաջնահերթ նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Սեյրան Օհանյան

Լավ օրից չէ, որ մենք այսօր Ազատության հրապարակում ենք, սակայն նայելով ձեզ` համոզվում եմ, որ Հայաստանում կրկնազարթոնքը լինելու է, մենք ոտքի ենք կանգնելու ու ՀՀ-ն ու Արցախը տանելու ենք առաջ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ 1988-ին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, այսօրվա ապազգային իշխանությունը տարավ կործանման: 

Նա խոսեց Արցախյան վերջին պատերազմի ու բանակի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ ասելով, որ բանակը չի պարտվել: ՛՛Այս պարտությունը գցել բանակի վրա ճիշտ չէ, բարոյական չէ, որովհետև այս պատերազմի ժամանակ բանակը միայնակ էր հակառակորդի դեմ, բանակը մնացել էր առանց թիկունքի, զինվորը, հրամանատարը քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի համար, այդպես էլ եղել է, պարզապես բանակի թիկունքը պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում շատ փխրուն է եղել՛՛,-նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայոց բանակը մնում է ու պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. ՛՛Այս ամենը տեսնելով՝ բանակն ինքը պետք է մերժի առաջնահերթ նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են, համաձա՞յն եք, հայոց բանակն ինքը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չենք կանգնել, համաձա՞յն եք, հայոց բանակը պետք է մերժի այն իշխանություններին, ովքեր զորահավաք չեն կատարել, ապրիլյանից հետո չեն գնել այն զենքերի խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայ զինվորին, և այս ամենի արդյունքում հայկական բանակը, կարծում եմ, համապատասխան քայլեր պետք է կատարի, այս հոգեկան արգելակված իրավիճակից դուրս գալու համար՛՛:

  • Կիսվել: