հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Բագրատ Սրբազանի գործով նիստը կկայանա այսօր՝ 22:00-ին. փաստաբան

Բագրատ Սրբազանի գործով նիստը կկայանա այսօր՝ 22:00-ին. փաստաբան

Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Նիստը` այսօր, Ավան նստավայրում 22:00-ին»,–գրել է փաստաբանը:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ 16 անձանց նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

 

 

  • Կիսվել: